211652_close_icon
views-count6979 դիտում article-date 20:26 26-04-2018

Վաղը Ինյեստան կհայտարարի «Բարսելոնայից» հեռանալու մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Այդ մասին 33-ամյա ֆուտբոլիստը պաշտոնապես կհայտարարի ապրիլի 27-ին՝ հատուկ հրավիրված մամուլի ասուլիսում: Մոտակա երեք տարիները իսպանացին հանդես կգա Չինաստանում. նրա հետ պայմանագիր կկնքի «Չունցին Լիֆան» ակումբը: Ինյեստան «Բարսելոնայում» հանդես է գալիս 2001 թվականից: Ակումբի հետ նա նվաճել է 31 տիտղոս:

Նմանատիպ նյութեր