14238 դիտում
10:27 26-04-2018
Թուրքիայում իշխանափոխությունից հետո հայ-թուրքական հաշտեցման հեռանկարները կբացվեն. Բասքըն Օրան. «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է. ««Էրդողանն իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ»,-«168 ժամ»-ի հետ զրույցում ասել է թուրք քաղաքագետ Բասքըն Օրանը` անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին և հայկական պահանջատիրությանը:
«Նրա խոսքով` քանի դեռ Թուրքիան պաշտոնապես անկեղծ ներողություն չի խնդրել հայերից և ունեցվածքի փոխհատուցման հարց քննարկել Հայաստանի հետ, շարունակելու է աշխարհից տարատեսակ հարվածներ ստանալ հակաժողովրդավարականության վերաբերյալ, չկարողանալով առաջ շարժվել դեպի քաղաքակիրթ երկիր: Օրանի խոսքով` Թուրքիայում ներկայումս ղեկավարող ուժի պայմաններում զրոյացել է հայ-թուրքական հաշտեցման գործընթացը` հայ-թուրքական արձանագրություններն այլևս թողնելով անցյալում: Ըստ նրա` հայկական դիվանագիտությունը 2008 թվականին և դրանից հետո ամեն բան արեց, որպեսզի հայ-թուրքական արձանագրությունները պատմական ձեռքբերում դառնան երկու հարևանների քաղաքական կյանքում:
«Սակայն Էրդողանի իշխանությունը խոչընդոտեց դրան: Գյուլը ստորագրեց հայ-թուրքական արձանագրությունները, սակայն Էրդողանը որոշեց Ադրբեջանի հետ հարաբերություններով պայմանավորել հայ-թուրքական հաշտեցման գործընթացը, Էրդողանը նաև իշխանության պահպանման իր ծրագրերն ուներ, որոնք հիմնեց արտաքին քաղաքական խնդիրների վրա` խնդիրներ քրդերի հետ, խնդիրներ Սիրիայում, այժմ Արևմուտքի հետ, ժամանակ առ ժամանակ՝ Ռուսաստանի հետ, Իսրայելի հետ, և այս շարքը անվերջ է: Այս տրամաբանությունը մերժում էր Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում հայ-թուրքական արձանագրությունների հիման վրա, հենց այդ պատճառով այս արձանագրությունները վերջնականապես մահացան, ինչպես և դեռ չսկսված մահացավ քրդերի հետ հաշտեցման գործընթացը»,-ասաց Բասքըն Օրանը:
Նրա խոսքով ներկայումս կարգավորման հեռանկարներ չկան: Այդ հեռանկարները կբացվեն, ըստ Օրանի, երբ Թուրքիայում իշխանություն փոխվի, որը կառաջնորդվի այլ գաղափարախոսություններով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2260 դիտում
10:23 03-04-2021
Հայ-թուրքական հաշտեցման փաշինյանական մոդելը իրականություն կդառնա․ «168 ժամ»
2260 դիտում
09:52 16-04-2019
Քանի՞ աշխատատեղ է ավելացել իշխանափոխությունից հետո․ «168 ժամ»
1695 դիտում
09:37 20-07-2019
Իշխանափոխությունից հետո տնտեսական խնդիրներն ու ռիսկերն ավելացել են․ «168 ժամ»
Այս բաժնից
1252 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»
2308 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»