5660 դիտում
21:27 25-04-2018
Այսօր հայոց մեծ գուսան Աշոտի ծննդյան օրն է
[color=#EF2929]Իմ ժողովուրդ[/color]
Ո՜վ ժողովո՛ւրդ, իմ ծնողը դո՛ւ ես, դո՛ւ,
Ինձ կյանք տվող, ինձ սնողը դո՛ւ ես, դո՛ւ:
Քո շեն այգում ես մի տերեւ՝ անցողիկ,
Ինձ փայփայողն, ինձ պահողը դո՛ւ ես, դո՛ւ:
Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ:
Ես առանց քեզ ուրախություն, սեր չունեմ,
Քեզնից բացի ուրիշ հալալ տեր չունեմ:
Աշխարհ գիտի, որ ես հեր ու մեր չունեմ,
Իմ հերն ու մերն, իմ ծնողը դո՛ւ ես, դո՛ւ:
Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ:
Հե՜յ ժողովո՛ւրդ, կուզեմ լինել հովի պես,
Դադար չառնեմ, անվերջ ծփամ ծովի պես,
Սիրտդ հուզեմ՝ անմահ Սայաթ-Նովի պես,
Իմ քնարին շունչ տվողը դո՛ւ ես, դո՛ւ:
Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ:
Երգ հյուսելով թող ճերմակեմ ձյունի պես,
Սեգ սարերիդ լանջին փարվեմ ձյունի պես,
Քո դաշտերի վրա հալվեմ ձյունի պես,
Քո Աշոտին կյանք տվողը դո՛ւ ես, դո՛ւ:
Ինչ ինձ տվիր, հազար էդքան թե քեզ տամ,
Քիչ է դարձյալ, իմ սուրբ մայրը դո՛ւ ես, դո՛ւ:
Նմանատիպ նյութեր
10700 դիտում
09:09 20-03-2017
Այսօր հայ գուսան և երգահան Շերամի ծննդյան օրն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1510 դիտում
14:45 05-04-2014
Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը նշանակվել է Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ
2756 դիտում
11:58 27-01-2016
Հայը տոկունն է, դիմացկունն է, ապրելու մեծ ջիղ ունեցողը. այսօր Մեծ հայի՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է