211652_close_icon
views-count16610 դիտում article-date 12:30 25-04-2018

ՕԵԿ-ն կոչ է անում ընդունել շարժման առաջարկները, երաշխավորել խաղաղ հանգուցալուծում, իսկ կուսակիցներին շարունակել ակտիվ մասնակցությունը համաժողովրդական ընդվզմանը

ՕԵԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը, որ արդեն մեկ շաբաթ է իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում համաժողովրդական ընդվզմանը և ամենօրյա ռեժիմով հնչեցված քաղաքական հայտարարություններով իր զորակցությունն ու քաղաքական աջակցությունն է ցուցաբերել խաղաղ քաղաքացիական անհնազանդությանը, որպես հանգուցալուծում առաջարկելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, կոչ է անում այսօրվա իշխանություններին` հաշվի առնելով երկրում ստեղծված նոր քաղաքական իրողությունները , ցուցաբերել խոհեմություն և ընդառաջ գնալ համաժողովրդական շարժման առաջարկներին և շուտափույթ հանգուցալուծում տալ ստեղծված իրավիճակին ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության: Իրավապահներից պահանջում ենք զերծ մնալ ցուցարարների և շարժման մասնակիցների նկատմամբ ուժի հնարավոր կիրաժման որևէ դրսևորումից: Միևնույն ժամանակ կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին իրենք ակտիվ և խաղաղ մասնակցությունն ունենալ համաժաղովրդական շարժմանը` այն հասցնելով իր տրամաբանական ավարտին»։

Նմանատիպ նյութեր