211652_close_icon
views-count14357 դիտում article-date 23:27 24-04-2018

Թրամփն իր ամենամյա ուղերձում չի արտասանել «Ցեղասպանություն» բառը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլի 24-ի կապակցությամբ ամենամյա ուղերձով՝ կիրառելով «Մեծ Եղեռն» արտահայտությունը: Նա չի արտասանել «Ցեղասպանություն» բառը: «Այսօր մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը՝ 20-րդ դարում տեղի ունեցած վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկը, երբ 1.5 մլն հայ արտաքսվել և կոտորվել է Օսմանյան կայսրության վերջին տարիներին: Մենք հիշում ենք 1915-ի սարսափելի իրադարձությունները և ցավում կորցված կյանքերի և տառապածների համար: Այս պահին ցանկանում ենք հիշատակել այն մարդկանց, ովքեր ձգտել են վերջ դնել բռնությանը և նրանց, ովքեր աջակցել են փրկվածներին և համայնքներ վերակառուցել, այդ թվում և Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուին, ով ձգտում էր վերջ դնել բռնությանը, ավելի ուշ հայերին օգնելու համար նվիրատվություններ էր կազմակերպում: Խորին հարգանքով ընդգծում ենք հայ ժողովրդի տոկունությունը, որոնցից շատերը նոր կյանք կառուցեցին Միացյալ Նահանգներում և անթիվ ներդրումներ են կատարել մեր երկրում - ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր