211652_close_icon
views-count44834 դիտում article-date 21:40 24-04-2018

Մենք կառավարությունում կողմնակիցներ ունենք և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը. Նիկոլ Փաշինյան. Tert.am

Այսօր՝ ապրիլի 24-ին, կայացած ասուլիսի ժամանակ օտարերկրյա լրատվամիջոցների հարցին, թե ինչ կլինի, եթե ՀՀԿ-ը չհամաձայնվի իրենց պահանջներին, Փաշինյանը պատասխանեց. «Եթե մենք կարողացանք հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք վստահ ենք, որ կկարողանանք հասնել նրան, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ը, համաձայնվի ժողովրդի կամքի հետ, այլապես մենք կշարունակենք մեր ակցիաները՝ նույնիսկ ավելի մեծ ծավալով»: Հարցին, թե ինքն արևմտամետ կողմնորոշմամբ քաղաքական գործիչ է արդյոք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Ո՛չ, եթե ինձ որևէ մեկն անվանի արևմտամետ, դա թյուրըմբռնում կլինի, եթե ինչ-որ մեկն ինձ ռուսամետ անվանի, դա ևս թյուրըմբռնում կլինի, միակ ճշգրիտ ձևակերպումը մեր քաղաքական կողմնորոշման՝ դա բացառապես պրոհայկականությունն է»: Նիկոլ Փաշինյանը նաև նշեց, որ Կառավարությունում, հատկապես՝ միջին օղակներում, շատ չինովնիկներ կան, ովքեր մեծ պոտենցիալ ունեն, և իրենք այն կօգտագործեն: «Մենք այնտեղ կողմնակիցներ ունենք, և նրանցից շատերը կշարունակեն իրենց աշխատանքը: Մենք չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել: Հատուկ ծառայություններում, ոստիկանությունում աշխատող մարդիկ հնարավորություն կունենան շարունակել ծառայել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց նա: Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/24/Nikol-pashinyan/2671017]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր