211652_close_icon
views-count3982 դիտում article-date 10:01 24-04-2018

Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը. ԱՄՆ Պետքարտուղարություն. «Ամերիկայի ձայն»

ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել է Հայաստանի վարչապետի հրաժարականին և նոր իշխանության ձևավորման ընթացքին: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Մենք շնորհակալություն ենք հայտնում վարչապետ Սարգսյանին իր երկար տարիների ծառայության եւ հայ-ամերիկյան գործակցությունն ամրապնդելու իր գործունեության համար: Հուսով ենք, որ նրա հաջորդին որոշելու ժողովրդական գործընթացը կիրականացվի թափանցիկ եղանակով` համաձայն Հայաստանի օրենքների ու ստանձնած միջազգային պարտավորությունների: Սպասում ենք նոր կառավարության հետ սերտ համագործակցությանը: Մենք շարունակում ենք մոտից հետեւել Հայաստանում տիրող իրադրությանը, եւ բոլոր կողմերին հորդորում ցուցաբերել զսպվածություն, խուսափել իրադրության սրումից եւ բռնի որեւէ գործողությունից»:

Նմանատիպ նյութեր