211652_close_icon
views-count27664 դիտում article-date 23:00 23-04-2018

Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին ջահերթ՝ Մարտակերտում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր` ապրիլի 23-ին, Մարտակերտում ջահերթ էր` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին, որը սկիզբ առավ Մարտակերտի Մեծ հայրենականի հիշատակին կառուցված հուշարձանից մինչեւ Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթող: Ջահերթը կազմակերպել էր Մարտակերտի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի եւ երիտասարդության հարցերի բաժինը` Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավարի եւ ՀՅԴ շրջանի ներկայացուցչության աջակցությամբ: Ցեղասպանությունը դատապարտող պաստառներով երիտասարդները, քաղաքի 2 դպրոցների աշակերտները եւ ուսուցիչները քայլերթով քայլեցին դեպի Մեծ եղեռնի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Հուշակոթողի մոտ ելույթով հանդես եկան Հաթերքի միջնակարգ դպրոցի տնօրեն Ներսես Մանուկյանը եւ Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ Գոռ Ավագիմյանը: Հայոց Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին հոգեհանգստյան կարգ մատուցեց Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցու քահանա Տեր Բարսեղ Անդրյանը: [b]Լուսինե Զաքարյան, Մարտակերտի շրջանի «Ջրաբերդ» պաշտոնաթերթ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+

Նմանատիպ նյութեր