42258 դիտում
18:28 23-04-2018
Վերանշանակվել է 8 նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով 8 նախարար է նշանակվել։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվել է Լևոն Ալթունյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում՝ Արտեմ Ասատրյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնում՝ Հրանուշ Հակոբյանը, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնում՝ Աշոտ Մանուկյանը։
Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնում։ Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար: Վահան Մարտիրոսյանը նշանակվել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար:
Նմանատիպ նյութեր
4891 դիտում
21:30 30-05-2017
Նախագահի հրամանով Դավիթ Տոնոյանը վերանշանակվել է Արտակարգ իրավիճակների նախարար
2403 դիտում
13:21 19-04-2014
Արմեն Երիցյանը վերանշանակվել է ԱԻ նախարարի պաշտոնում
1108 դիտում
10:21 27-04-2014
Արմեն Գևորգյանը վերանշանակվել է փոխվարչապետի պաշտոնում
Այս բաժնից
520 դիտում
20:52 24-04-2024
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան