211652_close_icon
views-count29240 դիտում article-date 21:54 22-04-2018

Ջահերով երթ իրականացնելիս չենք կարող հաշվի չառնել ներքաղաքական տագնապը. ՀՅԴ երիտասարդներ

ՀՅ Դաշնուկցության Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները հայտարարում են ապրիլի 23-ին, ժամը 19-ին ավանդական ջահերով երթ իրականացնելու մասին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի: «Սիրելի հայրենակիցներ, ջահերթով երթը, արդեն շուրջ երկու տասնամյակ, վերածվել է Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի հարգման, պահանջատիրության և մեր միասնությունը խորհրդանշող միջոցառման: Դաշնակցության զույգ միությունները կոչ են անում ցուցաբերել փոխըմբռնում, ազգային և քաղաքացիական բարձր գիտակցություն ու համերաշխություն: Հասարակական մեծամասշտաբ այս միջոցառումն իրականացնելիս մենք չենք կարող հաշվի չառնել ներքաղաքական տագնապը: Համերաշխ լինելով հազարավոր մեր քաղաքացիների բացառապես խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնելու իրավունքին, ընդունելով երկրում շուտափույթ փոփոխություններ իրականացնելու հրամայականը՝ միաժամանակ կոչ ենք անում Հայոց ցեղասպանության հիշատակի օրն անցկացնել պատշաճ կեցվացքով, առանց մեր հավաքականությունը թուլացնող դրսևորումների: Լիահույս ենք, որ երիտասարդական ներուժն ու ոգեղենությունը, ոչ թե պետք է պարպվի՝ վերածվելով հիասթափության, այլ ծառայի մեր երկրի առաջանցիկ զարգացման ապահովմանը», - ասված է հայտարարությունում:

Նմանատիպ նյութեր