211652_close_icon
views-count19823 դիտում article-date 20:22 22-04-2018

Եղեք ադեկվատ մինչև վերջ և արյունահեղություն թույլ մի տվեք. Գարիկ Մարտիրոսյան

Գարիկ Մարտիրոսյանն [url=https://www.instagram.com/p/Bh4Da3aAJHO/?taken-by=martirosian_official]Instagram[/url]-ի իր էջում գրառում է կատարել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին: Նա գրել է. «Ողջունում եմ բոլորին! Ինչպես իմ հայրենակիցներից շատերը, ովքեր ապրում են հայրենիքի սահմաններից դուրս, այնպես էլ ես անհանգստությամբ հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Ես չեմ կարող և չեմ ցանկանում անտարբեր մնալ, քանի որ սիրում եմ իմ հայրենիքը և շատ եմ անհանգստանում ապագայի համար, որը կապված է ներկայի հետ: Իսկ մեր ներկան այսօրվա դրությամբ այսպիսին է՝ արդեն 7-րդ օրն է, ինչ Երևանում և երկրի շատ ուրիշ քաղաքներում մեծ թվով քաղաքացիներ արտահայտում են իրենց բողոքը: Ես ոչ քաղաքագետ եմ, ոչ քաղաքական գործիչ, ոչ չինովնիկ և այդ պատճառով կարող եմ մտածել միայն, որպես հասարակ քաղաքացի: Չնայած մեկշաբաթյա ողջ բողոքն անցնում է խաղաղ, սակայն օր օրի կրքերը բորբոքվում են, մարդիկ շատ անհանգստացած են և պատկան մարմինների ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել ողբերգական իրադարձությունների և սխալների, որոնք հնարավոր չի լինի շտկել: Ձեր ուշադրությունը ցանկանում եմ հրավիրել այն փաստին, որ բողոքողների շարքում միայն քաղաքական և ընդդմադիր գործիչներ չեն, այլ հասարակ քաղաքացիների մեծ զանգված՝ ուսանողներ, երիտասարդներ, դպրոցականներ: Այսպիսով, ուզում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր կարող են ազդել իրադարձությունների հետագա զարգացումներին: Մարդկանց ճակատագրերի հանդեպ եղեք պատասխանատու, եղեք ավելի իմաստուն, եղեք ադեկվատ մինչև վերջ, հարգեք մեր ազգին և արյունահեղություն թույլ մի տվեք: Հույս ունեմ, որ ամեն ինչ լավ կլինի: Հավատում եմ Հայաստանին և մեր ազգին»:

Նմանատիպ նյութեր