211652_close_icon
views-count9061 դիտում article-date 19:40 22-04-2018

ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ոստիկաններին և ցուցարարներին խստորեն հորդորում է հետևել հավաքների ազատության խաղաղ, իրավական միջոցներին, որոնք սահմանված են ՀՀ սահմանադրությամբ: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հայտարարության մեջ։ «Մենք կոչ ենք անում կառավարությանը հանդես բերել զսպվածություն` թույլ տալով խաղաղ ցույցեր, իսկ նրանց, ովքեր իրացնում են հավաքների ազատության իրենց իրավունքը, կոչ ենք անում դա անել պատասխանատու կերպով, խուսափել բռնությունից և կանխել լարվածության սրացումը: Մեզ անհանգստացնում են լրագրողների և ցուցարարների նկատմամբ բռնությունների մասին հաղորդումները. մենք ընդգծում ենք ոստիկանության կամ ցուցարարների դեմ բռնության համար մեղավորներին օրենքի համաձայն պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Խաղաղ հանգուցալուծման համար պահանջվում է բովանդակալից բարեխիղճ քաղաքական երկխոսություն»,–ասվում է հայտարարությունում: Հիշեցնենք, որ այսօր բազմաթիվ ցուցարարներ են բերման ենթարկվել: Իսկ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը ձերբակալվել են:

Նմանատիպ նյութեր