32165 դիտում
19:52 22-04-2018
Նիկարագուայի նախագահը պատրաստ է զիջել ցուցարարներին. euronews
Նիկարագուայում հուղարկավորել են հակակառավարական անկարգությունների ընթացքում զոհվածներին: Վերջին տվյալներով, 6 մարդ է զոհվել, որից 5-ը երկրի մայրաքաղաք Մանագուայում: Ցուցարարներին վրդովվեցրել էին կենսաթոշակների նվազման և ապահովագրավճարների բարձրացման վերաբերյալ կառավարության բարեփոխումները: Հաղորդում է [url=http://ru.euronews.com/2018/04/22/nicaragua-protests]euronews[/url]-ը:
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան հեռուստաուղերձով հայտարարել է, որ ապահովագրավճարների բարձրացման որոշումը կարող է չեղյալ համարվել:
Սոցիալական ապահովագրության բարեփոխումները վերանայելու համար կառավարությունը կբանակցի մասնավոր բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կառավարությունը պնդում է, որ բարեփոխումները անհրաժեշտ են, որպեսզի հավասարակշռեն բյուջեի դեֆիցիտը:
Առաջին բողոքի ցույցը սկսել էին կենսաթոշակառուները, ապա նրանց միացել էին ուսանողներն ու վարձու աշխատողները:
Նմանատիպ նյութեր
4879 դիտում
22:59 23-06-2015
Նախագահը պատրաստ է ընդունել ցուցարարներին. նրանք արդեն 5 ժամ է, ինչ փորձում են մոտենալ Բաղրամյան 26-ին
642 դիտում
16:23 13-03-2015
Հայաստանի արտգործնախարարն ընդունեց Նիկարագուայի արտգործնախարարի տեղակալին
Այս բաժնից
532 դիտում
21:30 17-04-2024
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
454 դիտում
21:03 17-04-2024
Իրանի արտգործնախարարն աշխատանքային այցով գտնվում է Թուրքիայում
505 դիտում
20:39 17-04-2024
ԼՂ-ում ռուս խաղաղապահների առաքելությունը կարելի է համարել ամբողջությամբ կատարված․ Պետդումա