300-ից ավելի ավտոմեքենաներով Թբիլիսյան խճուղում քաղաքացիները փակել են ճանապարհը՝ պահանջելով ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և մնացած ձերբակալվածներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս պահին խոշոր խցանում է տեղի ունեցել Երևանի Թբիլիսյան խճուղում: Մեծ թվով քաղաքացիներ, ի նշան բողոքի, ավտոմեքենաներով փակել են ճանապարհը և երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են, որպեսզի անհապաղ ազատ արձակվեն ժամեր առաջ ձերբալկալված ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, ինչպես նաև այս օրերին բողոքի ակցիաներին մասնակցած ու ձերբակալված անձինք:
Մեքենաների քանակը անցնում է 300-ը ու մարդիկ սպառնում են ճանապարհը փակ պահել այնքան ժամանակ, մինչև իրենց խնդիրը լուծվի:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի