211652_close_icon
views-count14365 դիտում article-date 10:48 22-04-2018

Մոսկվայում տեղի ունեցած փոթորկի հետևանքով կա 2 զոհ, տապալվել են հարյուրավոր հաստաբուն ծառեր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում փոթորիկի ժամանակ տուժած աղջիկը մահացել է հիվանդանոցում: Այս մասին իր թվիթերյան էջում հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Նրա հաղորդմամբ՝ երեխան ծայրահեղ ծանր վիճակում է գտնվել, և բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: Երեկ՝ ապրիլի 21-ին, Մոսկվայում տեղի ունեցած փոթորիկի հետևանքով կա ևս մեկ զոհ: Վերջին տվյալների համաձայն՝ վնասվածք ստացած քաղաքացիների թիվը հասել է 17-ի, նրանցից 14-ին հոսպիտալացրել են: Քաղաքում վնասվել են մեծ թվով շենքերի տանիքներ, ավտոմեքենաներ, տապալվել են հարյուրավոր հաստաբուն ծառեր: Հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր