211652_close_icon
views-count15662 դիտում article-date 23:12 21-04-2018

Յուրա Մովսիսյանը Շվեդիայում առաջին իսկ խաղում հեռացվել է խաղադաշտից եւ 2 խաղով որակազրկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը Շվեդիայի առաջնության ԱԻԿ-«Յուրգորդեն» խաղում (2:0) ոչ մարզական վարքագծի համար պատժվել է: 30-ամյա հայ ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել էր «Յուրգորդեն» եւ առաջին իսկ խաղում հեռացվել է խաղադաշտից: Հանդիպման վերջին վայրկյաններին Մովսիսյանը բախվել է մրցակցի պաշտպան Դանիել Սունդգրենի հետ, որի ընթացքում գլխով հրել է նրան: Այս արարքի համար նա որակազրկվել է 2 խաղով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր