69646 դիտում
22:56 20-04-2018
Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը. Կարեն Կարապետյանի առաջարկը հրապարակում կանգնածներին. Aysor.am
Հայաստանի առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը, խոսելով Երևանում վերջին օրերին ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտարարել է, որ շատ անհանգիստ է և հանդես եկել երկխոսելու առաջարկությամբ։
Մայրաքաղաքում բողոքի ակցիաների վերաբերյալ մի քանի հարցերի Կարապետյանը պատասխանել է «Արմենիա» հառուստաընկերությանը տված հարցազրույցում։
[b]- Պարոն Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:[/b]
- Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը՝ ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես և բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ: Երկրորդը՝ ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը: Երրորդը՝ այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավոր ենք այդ հարթակը օգտագործել: Չորրորդը՝ անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը:
-[b] Դուք ինքներդ պատրա՞ստ եք որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, որովհետև դրա մասին ակնարկել է և առաջինը նախագահը իր հայտարարության մեջ, և Դաշնակցությունը՝ առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել:
[/b]
- Այո՛:
Մանրամասներն՝ [url=https://www.aysor.am/am/news/2018/04/20/%D4%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6-%D4%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%BA%D5%A5%D5%BF%D5%B5%D5%A1%D5%B6/1402950]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
3365 դիտում
22:37 26-01-2017
ՀՀԿ-ն քաղաքական խոչընդոտ չի տեսնում. ընտրությունների օրը կարող է փոխվել. Շարմազանով
Այս բաժնից
409 դիտում
15:52 24-04-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա