211652_close_icon
views-count16973 դիտում article-date 21:14 20-04-2018

Ֆրանսիայում և Հունաստանում կալանավորվել են տասնյակ վրացի քրեական հեղինակություններ. հատուկ գործողության ժամանակ ուղղաթիռներ են օգտագործվել

Հունաստանի և Ֆրանսիայի ոստիկանական ծառայություններն ապրիլի 16-17-ին վրացի քրեական հեղինակություն, այպես կոչված «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի և նրա քրեական խմբավորման մոտ 40 անդամների, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների ձերբակալման հատուկ գործողություն են իրականացրել, գրում է [url=https://jam-news.net/?p=97888&lang=hy]JAMNEWS[/url]-ը: «Կովկաս-Նորմանդիա» անվամբ հատուկ գործողությունն անցկացվել է միաժամանակ երկու երկրներում: «Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ հունական Սալոնիկ քաղաքում հատուկ գործողությանը մասնակցել է հատուկ հակաահաբեկչական ստորաբաժանման 100 մարտիկ, օգտագործվել է ոստիկանության ուղղաթիռը: Հունական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոստիկանությունը դիմադրության է հանդիպել և կրակ բացել: Երկու մարդ վիրավորվել է: Կալանավորվածների տանն անցկացրած խուզարկության արդյունքում Հունաստանի ոստիկանությունը հայտնաբերել է փող, գողացված թանկարժեք իրեր, տեխնիկա և կեղծ փաստաթղթեր: Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ միայն Սալոնիկում խումբը կողոպտել է 56 տուն և մի քանի գրավատուն: Վերջին տարում խմբավորման հասցրած վնասը գերազանցել է 1 մլն եվրոն: Վրացական քրեական խմբավորումը կալանավորվել է Հունաստանում Ֆրանսիայի դատախազության կողմից տրված եվրոպական օրդերի (EAW) հիման վրա, որը Լաշա Շուշանաշվիլիի և կալանավորվածներից մի քանիսի արտահանձնման հարցում է արել: Միաժամանակ հատուկ գործողություն է անցկացվել Ֆրանսիայում: Կայենում, Մոնտոբանում և Ռենում կալանավորվել է Վրաստանի 14 քաղաքացի և Հայաստանի 1 քաղաքացի: Նրանց թվում է եղել «օրենքով գող» Ալեքսանդր Կոբալաձեն և այլ քրեական հեղինակություններ: Կալանավորվածների խմբում է եղել նաև հայտնի վրացի ռեփեր և արտիստ Կաբուն (Կախա Աբուաշվիլին), որն ընկերական հարաբերությունների մեջ է քրեական հեղինակություններից մեկի հետ: Կալանավորվածների թվում 4 կին կա: Ենթադրվում է, որ այդ խումբը հարյուրավոր տներ և խանութներ է թալանել Ֆրանսիայի հյուսիս-արևելքում: Ռեն քաղաքի դատախազ Նիկոլա Ժակեն հայտարարել է, որ վրացական մաֆիայի անդամների ձերբակալման «Կովկաս-Նորմանդիա» գործողությունը պլանավորվել է մի քանի ամիս, և դրա արդյունքը «Հունաստանի, Վրաստանի և Ֆրանսիայի իշխանությունների համագործակցության պտուղն է»: Իրականացված հատուկ գործողությունը վերջին ժամանակների ամենամասշտաբայիններից մեկն է: Ֆրանսիական դատախազության տվյալներով՝ դրան մասնակցել է մոտ 300 ժանդարմ: Վրաստանի կենտրոնական քրեական ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Մամուկա Չելիձեն հաստատել է, որ Վրաստանն ատիվորեն մասնակցել է հատուկ գործողություններին: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», 56-ամյա Լաշա Շուշանաշվիլին հետխորհրդային տարածքի «գողական աշխարհի» առաջնորդներից մեկն էր և սակավաթիվներից մեկը, որն ազատության մեջ էր: Շուշանաշվիլին, որը գողական աշխարհում հայտնի է որպես «Ռուսթավցի Լաշա», հետախուզման մեջ էր, և նրա արտահանձնում է պահանջում միանգամից մի քանի պետություն, որոնց թվում է Իսպանիան, Ռուսաստանը և Վրաստանը: Վրացական քրեական խմբերը լուրջ խնդիր են դարձել եվրոպական երկրների համար, ինչն, իր հերթին, կարող է կասկածի տակ դնել ԵՄ և Վրաստանի միջև վիզային ռեժիմի պահպանման նպատակահարմարությունը: Այս մասին առավել հաճախ հիշեցնում է Գերմանիան: Մարտի սկզբին Գերմանիայի ներկայացուցիչները ժամանել էին Թբիլիսի, որտեղ բանակցություններ էին վարել Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: Հանդիպմանն արծարծվել է համատեղ գործողությունների անհրաժեշտության, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացման հարցը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր