211652_close_icon
views-count6170 դիտում article-date 20:12 20-04-2018

«Արսենալը» բանակցություններ է վարել Լուիս Էնրիկեի հետ

«Արսենալը» սկսել է նոր մարզչի փնտրտուքները այն բանից հետո, երբ Արսեն Վենգերը [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/20/1094197/]հայտարարեց[/url] մրցաշրջանի ավարտից հետո ակումբը լքելու մասին: Լոնդոնյանը ակումբի ղեկավարությունը ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հետ: Բանակցությունների խոչընդոտ կարող է հանդիսանալ այն փաստը, որ Էնրիկեն պահանջում է նույնքան աշխատավարձ, որքան՝ Արսեն Վենգերինն է: Թիմի գլխավոր մարզչի ևս մեկ թեկնածու է համարվում «Արսենալի» նախկին կիսապաշտպան Պատրիկ Վիեյրան, որը ներկայումս գլխավորում է «Նյու-Յորք Սիթին»: Բացի այդ, քննարկվում է նաև «Մանչեսթեր Սիթիում» Պեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետայի թեկնածությունը:

Նմանատիպ նյութեր