211652_close_icon
views-count66472 դիտում article-date 18:09 20-04-2018

Երևանում շարունակվում է «Իմ քայլը» նախաձեռնության խմբի ղեկավար Նիկոլ Փաշինյանի ու նրա համակիրների կողմից կազմակերպված բողոքի ակցիան. այն անցավ առանց միջադեպերի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ

Այսօր՝ ապրիլի 20-ին, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, Ազգայյին ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակեց վաղ առավոտվանից սկսած բողոքի երթը, որն անցավ Իսակովի պողոտայից մինչև Երևանի քաղաքապետարան- Հանրապետության հրապարակ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երթի ժամանակ Ն. Փաշինյանը կոչ էր անում, որպեսզի մասնակիցները ոչ մի հակաօրինական գործողություններ չկատարեն և դա հաջողվում էր պատգամավորին: Նրա և ոստիկանների շնորհիվ երթն անցավ առանց որևէ միջադեպերի: Երթի մասնակիցներն ասում էին, որ ակցիայի առաջնորդ համարում են Ն. Փաշինյանին ու վստահելով նրան, պնդում էին, որ նա պայքարում է մեր քաղաքացիների ազատությունների համար: Երթի մասնակիցները, երբ հասան Երևանի քաղաքապետարանի մոտ, մուտքի մոտ հավաքված մեծ թվով ոստիկաններին ցուցարարները ողջունեցին և շարունակեցին երթը: Ն. Փաշինյանը ցուցարարներին կոչ արեց մի փոքր դադար վերցնել և Կոմայգում հանգստանալ: Երթի մասնակիցները պատրաստվում են իրեն բողոքի ակցիան շարունակել ժամը 19:00-ին՝ Հանրապետության հրապարակում: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 168+
168+

Նմանատիպ նյութեր