211652_close_icon
views-count26950 դիտում article-date 09:39 20-04-2018

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը կալանավորվեց, բայց դատարանն ապացույց չուներ. պաշտպան. Tert.am

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանը, ով վերջին օրերին տեղի ունեցող ցույցի մասնակից էր, երկու ամսով կալանավորվել է: Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը: Այս մասին [url=http://www.tert.am/am/news/2018/04/20/Mazmanyan/2667113]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Մազմանյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը: «Դատարանը Մազմանյանին կալանավորելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը բավարարեց առանց որևէ ապացույցի, դատարանն ապացույց չուներ, որ նա որևէ գործողություն է կատարել: Նույնիսկ տեսանյութ ցույց տվեցինք, որ Մազմանյանը ապրիլի 14-ին որևէ գործողություն չի կատարել, պարզապես անցնում է ոստիկանության կողքից; Սա երկար տարիներ Մազմանյանին հետապնդելու հետևանքն է, քաղաքական որոշում է»,-ասաց Արա Ղարագյոզյանը: Փաստաբանը հայտնեց, որ դատարանի որոշումն, անպայման, բողոքարկելու են: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/20/Mazmanyan/2667113]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր