211652_close_icon
views-count28546 դիտում article-date 09:25 20-04-2018

Բեռնատարներով ցույցը սկսված է. aravot.am

«Սկսում ենք բեռնատարներով ճանապարհները փակելու օպերացիան»,-քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման համակարգող Նիկոլ Փաշինյանը, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/20/950951/]Aravot.am[/url]-ը։ Ինչպես երեկ հայտարարվել էր հանրահավաքի ժամանակ, այսօր ցույցերի մասնակիցները հանրապետության բոլոր ճանապարհները եւ մայրուղիները փակելու են բեռնատար մեքենաներով: Նիկոլ Փաշինյանը մեքենաների վարորդներին կոչ արեց՝ հոգ տանել նաեւ, որ ոստիկանները չկարողանան մեքենան արագ տեղից շարժել: Հորդորեց՝ անիվները թուլացնել, ինչ-որ կերպ խափանել մեքենայի աշխատելու հնարավորությունը, որ մինչեւ ոստիկանները հասկանան, թե ինչ պետք է անել՝ մի քանի ժամ անցնի: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/20/950951/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր