211652_close_icon
views-count2745 դիտում article-date 23:30 19-04-2018

Ջրափրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան

Ապրիլի 19-ին, ժամը 20:10-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզու մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ավազների մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Ջրափրկարարները 2-րդ հանգստյան գոտու տարածքում արգելափակումից դուրս են բերել «Nissan Fuga» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Բ.):

Նմանատիպ նյութեր