211652_close_icon
views-count7065 դիտում article-date 22:20 19-04-2018

Ես, զենքս ու Աստված․․․.ԲԱՆԱԿ․ԻՆՖՈ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 1-ին և 2-ին «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամները եղել են Արցախի առաջնագծում, մարտական դիրքերում։ Լրատվության և հասարակայնության հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լիանը Բրյանը ներկայացրել է այցը ամփոփոխ ակնարկ, որը կրում է «Ես, զենքս ու Աստված» խորագիրը, որը տպագրվել է ՀՀ ՊՆ «Հայ զինվոր» պաշտոնաթերթի #15(1237) համարում։ Բոլորի աչքերը մեզ էին ուղղված, պատճառը հասկանալի էր. ուշ-ուշ են տեսնում քաղաքացիական հագուստով մարդկանց։ Նրանց աչքերը սովորել են կանաչի բոլոր երանգներին։ Քառօրյա պատերազմից երկու տարի է անցել, ու հիմա ես կանգնած եմ նույն դիրքում, նույն խրամատում, որտեղ իմ հասակակից տղաները հերոսաբար ընկան: Հաճախ եմ լինում դիրքերում, լսում քառօրյա պատերազմից պատմություններ, բայց այս անգամ լսածս կարծես տեսիլք էր դարձել։ Գուցե հրամանատա՞րն էր սառնասիրտ մարդ. ոչինչ չէր թաքցնում, պատմում էր այնպես, որ դու ակամա մասնակից էիր դառնում մարտին։ -Հենց այստեղ է Աբաջյանը նռնակով պայթեցրել իրեն ու հակառակորդի մի քանի զինվորների։ Մանրամասներն՝ [url=https://www.banak.info/2018/04/es-zenqs-u-astvac.html]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր