211652_close_icon
views-count98750 դիտում article-date 09:28 19-04-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում. բախվել են դիվանագիտական համարանիշներով Mercedes-ն ու «յաշիկը». վերջինը կողաշրջվել է. օպերատիվ են գործել բժիշկները, ոստիկաններն ու փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։10-ի սահմաններում Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 53-ամյա Մանվել Համբարձումյանի վարած Mercedes Benz T500 L մակնիշի 04 T 012AM համարանիշի և 25-ամյա Կառլեն Ներսեսյանի վարած Mercedes G 500 մակնիշի 01 ՕZ 011 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Օպերատիվորեն ժամանել են Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 01 հերթապահ խումբը, սակայն վարորդները բժիշկներին հայտնել են, որ վթարի հետևանքով իրենք չեն տուժել և հրաժարվում են բժշկական օգնությունից։ Բախման հետևանքով Mercedes G 500-ը կողաշրջվել է։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժանմունքի պետ Ալբերտ Նազարյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Mercedes Benz T500 L-ի համարանիշները դիվանագիտական են, իսկ դեպքի վայրում հավաքվածներն էլ ասում էին, որ այն հաշվառված է «ՎՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ի հաշվեկշռում և, ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը վարորդներից եղել է Կ. Ներսեսյանը, ով կարմիր լույսի առկայության տակ է հատել խաչմերուկը։ *** [color=#CC0000]SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է տեղի ունեցել նշված ավտովթարը Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում։ [/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր