211652_close_icon
views-count87962 դիտում article-date 15:52 18-04-2018

«Ոստիկանները հավաստիացրին, որ բոլոր բերման ենթարկվածներին ազատ կարձակեն». ցուցարարները Կորյուն փողոցում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանները Ֆրանսիայի հրապարակում մտան ցուցարարների շարքերը և փորձեցին շղթա կազմել, սակայն չհաջողվեց: Այնուհետև «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ֆրանսիայի հրապարակից ցուցարարները երթով շարվեցին Մաշտոցի պողոտայով դեպի Կորյուն փողոց: Ն. Փաշինյանը հայտարարեց, որ ոստիկաններից հավաստիացում է ստացել, որ բերման ենթարկվածները բոլորն ազատ կարձակվեն. «Նույնիսկ բերման ենթարկվելը մեզ համար խնդիր չէ: Նրանք 1-2 ժամ կնստեն, ապա կմիանան մեզ»: Նշենք, որ նախօերին Ն. Փաշինյանն ու իր աջակիցները երթով անցնելով փակել են Երևանի կենտրոնական մի շարք փողոցներ: Երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք, որտեղ Փաշինյանը ներկայացրել է իր պլանը. «Մենք պետք է շրջափակենք գերատեսչական շենքերը, ճանապարհները, մայրուղիները»: Նա նշել է, որ ստեղծելու են հեղափոխական կոմիտե, որը համակարգելու է բոլոր գործողությունները, իսկ վաղվանից սկսելու են գործողությունների երրորդ փուլը. «Վաղը պիտի կաթվածահար լինի ամբողջ Երևան քաղաքը՝ 9-րդ մասիվից մինչև 3-րդ գյուղ»։ Նշենք, որ երեկ բերման է ենթարկվել 86 քաղաքացի, որոնք, ըստ ոստիկանության, բոլորն ազատ են արձակվել: Բացի այդ, երեկ ուշ երեկոյան Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում տարօրինակ վարքագծով ինչ-որ անձինք խաչմերուկում ձողերով և մետաղյա իրերով զինված, բժշկական դիմակներով, ջարդել են լուսաֆորները, աղբարկղերը, ճանապարհային նշանները, փորձում են փակել ճանապարհները։ Նրանք որևէ կոչ չեն հնչեցրել, միայն բղավել ու ջարդարարությամբ են զբաղվել։ Այդ անձինք նաև ագրեսիվ են եղել լրագրողների նկատմամբ։ Ն. Փաշինյանը հայտարարել է, որ դրանք սադրիչներ են, իրենց հետ կապ չունեն: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 373+
373+

Նմանատիպ նյութեր