36229 դիտում
21:53 17-04-2018
Արտակարգ դեպք Տավուշի մարզում. Կողբ գյուղում հրկիզել են անհատ ձեռներեցին պատկանող «Բիլիարդ» բար-սրճարանը
Երեկ՝ ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ, 57-ամյա Դավիթ Թանդիլյանը ոստիկանության Նոյեմբերյանի բաժին հայտնել է, որ ապրիլի 15-ի ժամը 23:30-ից մինչև ապրիլի 16-ի ժամը 10:00-ն ընկած ժամանակահատվածում հրկիզել են Կողբ գյոււղի 22-րդ փողոցում գտնվող, իրեն պատկանող «Բիլիարդ» բար-սրճարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Բուդաղյանի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Դանիելյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Պարզվում են վնասի չափն ու դեպքի հանգամանքները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Բիլիարդ» բար-սրճարանը հաշվառված է «Ջուլիետա Բեգլարյան» ԱՁ-ի անունով:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
27927 դիտում
14:27 25-10-2023
Երևանում թալանել են անհատ ձեռներեցին պատկանող «Թել-սել» վճարային տերմինալը. գողացել են պահոցում գտնվող 3 մլն դրամը