Երկրապահը հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Եռասերունդ երկրապահը Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ մշտապես մասնակցում է մեր ազգի նվիրյալների հիշատակին նվիրված միջոցառումներին:
ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը՝ ապրիլի 17-ին, Եռասերունդ երկրապահներն այցելեցին քաղաքային պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով ազգային գործչին:
Երկրապահները ծաղկադրեցին նաև պանթեոնում ամփոփված մեր մյուս մեծերի շիրիմները:
Մանրամասները՝ տեսանյութում։