211652_close_icon
views-count3123 դիտում article-date 22:32 16-04-2018

Արհեստավարժ հանրային իրազեկումը կարող է կյանքեր փրկել. ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է Բելառուսի ԱԻ նախարարության պատվիրակությանը

Այսօր՝ ապրիլի 16-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց Բելառուսի Հանրապետության ԱԻ նախարարության Անվտանգության և հասարակության հետ հաղորդաքկցության կենտրոնի ղեկավար Ելենա Դմիտրուկին, Բելառուսի ԱԻ նախարարության Կենսագործունեության անվտանգության կենտրոնի Մոգիլյովի շրջանի ստորաբաժանման փարձագետ Ինեսա Ելֆիմովային և «Служба спасения», «Юный спасатель» միացյալ խմբագրությունների ղեկավար Ելենա Պոլեշենկովային: Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակներում հանրային իրազեկման բնագավառում իրականացվող տեղեկատվական քաղաքականության և հանրության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ կիրառվող մեխանիզմների վերաբերյալ փորձի փոխանակումը և համագործակցության ուղիների մշակումը: Իր խոսքում կարևորելով արտակարգ իրավիճակներում վարքականոնների վերաբերյալ ուսումնական բովանդակությամբ տեղեկատվության տարածումը՝ հասարակության տարբեր լսարանների ճիշտ թիրախավորմամբ՝ նախարար Տոնոյանը առաջարկեց հանրային իրազեկման համատեղ ծրագրեր մշակել՝ տեղայնացնելով բելառուս գործընկերների կողմից ներկայացված լավագույն փորձը: «Հասարակության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը նպաստում է աղետների ռիսկի նվազեցմանը և կարող է մարդկային կյանքեր փրկել»,-ասաց ԱԻ նախարարը: Կողմերը քննարկեցին նաև ուսուցողական տեղեկատվության առավել արդյունավետ տարածման մեխանիզմները՝ նշելով, որ յուրաքանչյուր թիրախային լսարանի համար հարկավոր է մշակել տեղեկատվության մատուցման ուրույն ձև: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին համագործակցել հանրային իրազեկման ոլորտում փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման գործընթացում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր