28998 դիտում
17:41 16-04-2018
Հիվանդանոցից դուրս գալուց հետո կմիանամ ցուցարարներին. Նիկոլ Փաշինյան. Tert. am
Հիվանդանոցից դուրս գալուց հետո ես միանալու եմ ցուցարարներին: Այս մասին «Նաիրի» բուժհաստատությունից լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն նորմալ է զգում:
Նա նշեց, որ շորերն ու կոշիկները պատառոտված են, բայց ինքը կգնա Բաղրամյան պողոտա: Մինչ այդ, Փաշինյանի խոսքով, ինքը կփոխի շորերը:
Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ ինքը վնասվածքները ստացել է փշալարերի վրայով անցելիս: Իրենց հիվանդանոց են բերել ոստիկանները:
«Երբ անցա, այնպես ստացվեց, որ կտրվեցի ցուցարարներից: Ինձ փորձում էին քաշել այնկողմ, ես փշալարերից բռնեցի ու պատռվածքներ ստացա: Հիմա կարել են: Իսկ աչքիս վնասվածքը բեկորային չէ: Հարվածից է: Կապտուկը, ենթադրում եմ, ձայնային նռնակի ալիքից է»,- նշեց պատգամավորը:
Մանրամասներն՝ [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
7015 դիտում
21:06 16-05-2021
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո առաջին խնդիրն եղել է ֆեյքեր ստեղծելը. Նարեկ Սամսոնյան. Tert.am
1819 դիտում
10:40 18-04-2014
Ամենաուժեղը կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ի հայտարարությունն էր․ ՉԻ
Այս բաժնից
361 դիտում
21:28 22-04-2024
Ալեն Սիմոնյանի մասնակցում է Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին