211652_close_icon
views-count5071 դիտում article-date 15:44 16-04-2018

Նեյմարը պատմել է, թե ինչպես է ընկերացել Մեսիի հետ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը պատմել է, թե ինչպես է «Բարսելոնայում» խաղալու ժամանակ իրեն աջակցել Լիոնել Մեսին: «Հանդիպումներից մեկի ընդմիջման ժամանակ Մեսին տեսավ, որ ես համարյա լացում էին: Առաջին խաղակեսում իմ մոտ բացարձակապես ոչինչ չէր ստացվում, ես հուսալքված էի: Լեոն մոտեցավ ինձ և ասաց. «Դու պետք է լինես այնպիսին, ինչպիսին՝ կան: Խաղա քո ֆուտբոլն ու ոչ մի բանից մի վախեցի»: Նման քանակի աստղերով թիմում ես ինձ ճնշված էի զգում: Նույնիսկ մի տեսակ ամաչում էի: Սակայն Մեսիի հետ զրույցից հետո ես լիցքաթափվեցի և ուժերի նկատմամբ հավատը վերականգնեցի: Այդ պահից մեր միջև սկսվեց մեծ ընկերությունը», ասել է Նեյմարը:

Նմանատիպ նյութեր