2820 դիտում
16:41 16-04-2018
Արմեն Սարգսյանն ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին
Հայաստանի Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 16-ին ընդունել է Արտերկրում բնակվող ֆրանսիացիներին ներկայացնող սենատոր Օլիվիե Կադիքին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմից:
Հանրապետության Նախագահը գոհունակությամբ նշել է, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցերը Հայաստան արդեն բարի ավանդույթ են դարձել, ինչը մեր երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների լավագույն դրսևորումներից է:
Զրուցակիցները կարևորել են աշնանը Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ֆրանկոֆոնիան Հայաստանի համար միայն լեզվական կամ մշակութային ընդհանրությունների շուրջ ձևավորված կառույց չէ, այլ ավելի լայն ընդգրկման միավորում՝ նկատի ունենալով գագաթաժողովի շրջանակներում կայանալիք ֆրանկոֆոն երկրների գործարարների ֆորումը և ֆրանկոֆոն գործարար ցանցի ստեղծումը:
Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի ջանքերը Արցախի հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծման և մեր տարածաշրջանում անվտանգության, կայունության ամրապնդման ու համագործակցության զարգացման ուղղությամբ:
Սենատոր Կադիքը ներկայացրել է արտերկրում բնակվող ֆրանսիացիներին Սենատում ներկայացնելու համակարգը, արտերկրում ֆրանսիական կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները:
Նմանատիպ նյութեր
1228 դիտում
15:34 08-03-2021
Օլիվիե Դասոն Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամն էր. Արմեն Սարգսյանը ցավակցել է Օլիվիե Դասոյի ընտանիքին
538 դիտում
20:49 08-02-2024
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիին
Այս բաժնից
988 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
595 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
400 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը