211652_close_icon
views-count2374 դիտում article-date 16:28 16-04-2018

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով ընթանում են Էրեբունի-Երևանի 2750-ամյակին նվիրված այգու վերանորոգման, ինչպես նաև Մաշտոցի պողոտայի թունելային մուտքի վերանորոգման ու հեղեղատար համակարգի կապիտալ նորոգման աշխատանքները։ Հանձնարարվել է շարունակել հսկողությունը ընթացիկ աշխատանքների որակի և ժամկետների պահպանման նկատմամբ: Աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը զեկուցել է, որ ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքն այսուհետ հասանելի է նաև ֆրանսերենով: Խորհրդակցության ժամանակ աշխատակազմի հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ նախորդ շաբաթ մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում ուսումնասիրվել են հակահրդեհային համակարգերն ու միջոցներ են ձեռնարկվել տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ: Հանձնարարվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Երևան քաղաքի ծառայության, պետական հակահրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության հետ համատեղ շարունակել ուսումնասիրություններն ու խստացված հսկողությունը դպրոցների և մանկապարտեզների հակահրդեհային նորմերի ու տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նկատմամբ:

Նմանատիպ նյութեր