211652_close_icon
views-count4155 դիտում article-date 10:43 16-04-2018

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին արքայազն Հարրիին երիտասարդության դեսպան Է նշանակել Համագործակցությունում

Եղիսաբեթ Երկրորդ թագուհին իր թոռանը՝ արքայազն Հարրիին, երիտասարդության դեսպան Է նշանակել Համագործակցությունում, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիայի նախկին գաղութային երկրները: Արքայազնի խնդիրը լինելու Է Համագործակցության երիտասարդների ու առաջնորդների միջեւ կապերի հաստատումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է TASS-ը, ասված Է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայության՝ ապրիլի 16-ին տարածված հաղորդագրության մեջ։ «Արքայազն Հարրին կաշխատի Համագործակցության երիտասարդների ու ղեկավարների միջեւ կապերի ստեղծման ուղղությամբ, ինչպես նաեւ կօժանդակի նրանց՝ Համագործակցության հարթակներն օգտագործել իրենց սերնդի սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրների լուծման համար»,- մամուլի ծառայության հաղորդագրությունից մեջբերում Է արել Reuters գործակալությունը: Ինչպես նշվում Է տեքստում, Համագործակցության 2,4 մլրդ բնակիչների 60 տոկոսը 30-ից ցածր տարիքի մարդիկ են: Համագործակցությունը (մինչեւ 1947 թվականը՝ Ազգերի բրիտանական համագորակցություն) հնագույն միջպետական միավորումն Է, որի մեջ մտնում են Մեծ Բրիտանիան եւ նրա գրեթե բոլոր նախկին գաղութները: Ներկայում Համագործակցության անդամ Է 53 անկախ պետություն: Այդ միավորման երկրների գագաթնաժողովը ապրիլի 16-20-ը տեղի կունենա Լոնդոնում, հաղորդել Է TASS-ը:

Նմանատիպ նյութեր