211652_close_icon
views-count7996 դիտում article-date 10:16 16-04-2018

Փաշինյանն ասաց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան եւ հասնել ԱԺ, արտագնա նիստի դեպքում մայրաքաղաքը «վերցնել». Aravot.am

Բաղրամյան պողոտան, Մոսկովյան փողոցն այս պահին փակ է: Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտան «հանձնեց» «Ելքի» պատգամավոր Լենա Նազարյանին՝ ասելով, որ հույս ունի՝ չի հանձնի, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/16/949517/]Aravot.am[/url]-ը։ Նա տեղափոխվեց մեկ այլ հատված: Բաղրամյան պողոտայում ոստիկանական ուժեր են կուտակվել: Փաշինյանն ասաց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան եւ հասնել ԱԺ. «Էլ չեմ ասում, որ դա իմ գործի տեղն ա»: Փաշինյանը քաղաքացիներից ներողություն խնդրեց՝ անհարմարությունների համար եւ ասաց՝ «գիտե՞ք ինչի ձեր աշխատավարձերը չեն բարձրանում, որովհետեւ մեր նման մարդիկ նման քաղաքական ակցիաներ քիչ են անում, նրանք ձեր կարիքը չեն ունենում, որ աշխատավարձ բարձրացնեն»: Նա խոստացավ, որ 30 տոկոսով բյուջեի եկամուտները կավելանան եւ մարդկանց աշխատավարձերը կբարձրանան: Լրագրողների հետ զրույցի ընթացքում հարցին, թե ինչո՞վ է այս բողոքի ակցիան տարբերվում նախկինում տեղի ունեցածներից՝ Փաշինյանը պատասխանեց, որ սա 2018 թվականն է, նախկինում երբեք 2018-ը չի եղել, նաեւ նախկինում երբեք Սերժ Սարգսյանը չի փորձել երրորդ ժամկետ ղեկավարել. «Ոչ ոք չի փորձել»: Նա ասաց, որ եթե ԱԺ նիստը արտագնա լինի, անցկացնեն այլ տեղ, իրենք իրենց հսկողության տակ կվերցնեն մայրաքաղաքը: Երիտասարդական մետրոյի հարեւանությամբ էլ ուսանողներն էլ փակել ճանապարհները: Հիմնական կազմակերպիչը Դավիթ Պետրոսյանն է, որը պայքարում էր տարկետման պահանջի համար: Նրանք ծաղիկների համար նախատեսված երկաթե ծաղկամաններով, աղբամաններով փակել են Իսահակյան փողոցը, շարժվում են դեպի Աբովյան պուրակ: Ուսանողները նույնպես փակել են երթուղայինների ճանապարհը, կոչ են անում միանալ իրենց, դասադուլ, գործադուլ անել: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/16/949517/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր