211652_close_icon
views-count24818 դիտում article-date 10:09 16-04-2018

Փաշինյանը պառկել էր 47 համարի ավտոբուսի տակ. «Պառկե՛ք անիվների տակ». Aravot.am

Ֆրանսիայի հրապարակում նստացույցը շարունակվում է, Նիկոլ Փաշինյանը Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում ցուցարարների հետ ցույց էր անում, հայտնում է [url=http://www.aravot.am/2018/04/16/949496/]Aravot.am[/url]-ը։ Նա պառկել էր Եռաբլուրից Քանաքեռ շարժվող 47 համարի երթուղային ավտոբուսի տակ եւ թույլ չէր տալիս առաջ շարժվել: Ուղեւորները դժգոհում էին, փորձում էին Փաշինյանին դուրս բերել ավտոբուսի տակից, Փաշինյանը պատասխանում էր, որ սա քաղաքական ակցիա է: Ուղեւորներից մեկը դժգոհեց, որ երեխային դասի է տանում. «Խի՞ պիտի ուսումը տուժի»: Փաշինյանը պատասխանեց՝ ուսումը մեկ-երկու օրով չի տուժի»: Նա խորհուրդ տվեց դասադուլ անել: Ուղեւորներից մեկն էլ վիճեց՝ «Մեկ ա, ոչ մի բան չի փոխվելու, հելի գնա՛»: Փաշինյանը չհամաձայնեց՝ «Շատ բան ա փոխվելու»: Երթուղայինի մեջ նաեւ զինվորականներ կային, նրանք ասացին, որ ուշանում են, ոտքով ո՞նց հասնեն Քանաքեռ. «Սահման ենք գնում մենք»: Փաշինյանը պատասխանեց, որ ինքն էլ է սահման գնացել: Զինվորականների խոսքով՝ «Ծառայության ենք մենք, թող գնանք»: Փաշինյանը հորդորեց մեքենայով գնալ, երթուղայինի առաջը փակ է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2018/04/16/949496/]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր