211652_close_icon
views-count27620 դիտում article-date 09:45 16-04-2018

Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան և Մոսկովյան փողոցը, փորձել են խոչընդոտել մետրոպոլիտենի աշխատանքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. Tert.am

Այս պահին Բաղրամյան պողոտա տանող բոլոր փողոցների մուտքերը փակ են: Սահմանադրական դատարանի մոտ արգելապատնեշներով կանգնած են ոստիկանները, հայտնում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]Tert.am[/url]-ը։ Քաղաքի կենտրոնական բոլոր հատվածներում երթևեկը կաթվածահար է, ակցիաներ են տեղի ունենում կամուրջների վրա ու մետրոյի կայարաններում: Փակ է նաև Կորյուն-Աբովյան պուրակ խաչմերուկը: Այստեղ ուսանողներին առաջնորդում է «Տարկետում լինելու ա»-ի համակարգող ԴավիթՊետրոսյանը: 09.32 Քիչ առաջ մի խումբ ուսանողներ ծաղիկներով մոտեցան փոքրաթիվ ոստիկանների` ի նշան խաղաղության և առաջարկեցին միանալ իրենց։ Ոստիկանների մի մասը վերցնում էր, մյուս մասն առաջարկում էր ծաղիկները փոխանցել աղջիկներին։ Մեքենաները շրջադարձ են կատարում և հեռանում, վարորդներից մեկը համառում էր, փորձելով ճեղքել պատը` մեծ արագությամբ առաջանալով դեպի հավաքված մարդկանց խումբը, բայց նրանք պատ կազմեցին, և վարորդը ստիպված շրջվեց ու հեռացավ։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում ընդհարումների չգնալ։ 09.30 Բժշկական համալսարանի մոտակայքում ուսանողներին միացավ 2 վարորդ՝ հենց փողոցի մեջտեղում թողնելով մեքենաները Աբովյան պուրակի մոտ՝ հենց Բժշկական համալսարանի մոտակայքում գտնվող ուսանողներին միացավ 2 վարորդ՝ հենց փողոցի մեջտեղում թողնելով մեքենաները: «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային հետևից հարվածեց BMW-ի վարորդը: Արդեն միացել են ոստիկաններ, որոնցից մեկը հիշեցրեց, որ այլոց իրավունքները սահմանափակվում են իրենց գործողություններով: Ինչին ի պատասխան՝ «Տարկետում լինելու ա» շարժման ակտիվ մասնակից Դավիթ Պետրոսյանը հարցրեց՝ մեզ միանո՞ւմ եք: Իրավիճակը լարված է, վարորդներից շատերը բարկացած են: Իսկ ուսանողներն անդրդվելի են ճանապարհը բացելու հարցում: Աբովյան պուրակի մոտ՝ հենց Բժշկական համալսարանի մոտակայքում ուսանողներին միացած 2 վարորդներից մեկի անձնագիրը վերցրել են: Հարցին, թե ինչո՞ւ են վերցրել, ոստիկանն ասաց՝ անձն ենք պարզում: Իրավիճակն ավելի է լարվել, ոստիկաններն այդ վարորդին հորդորում էին լքել տարածքը, նա չէր լքում: 09.25 Մենք ձեզ ո´չ խոսքով, ո´չ որևէ գործողությամբ չենք վիրավորի. Նիկոլ Փաշինյանը՝ ոստիկաններին Նիկոլ Փաշինյանը վարորդներից ու հետիոտներից կրկին ներողություն խնդրեց փոքրիկ անհարմարությունների համար: Այս պահին մոտ երեք տասնյակ երիտասարդներ նստած են Բաղրամյան 1 հասցեում գտնվող խաչմերուկի հետիոտնային գծերի վրա՝ կենտրոնական մասում: Նիկոլ Փաշինյանը հետիոտներին հորդորեց ըմբռնումով մոտենալ փոքր անհարմարություններին, քանի որ նպատակը ՀՀ քաղաքացիներին ավելի մեծ անհարմարություններից պաշտպանելն է: Նա վարորդներին ևս մեկ անգամ դիմեց, կոչ անելով, կանգնեցնել մեքենաները, միացնել վթարայինները և միանալ իրենց: Իսկ համակիրներին հրահանգեց պառկել ավտոբուսների դիմաց: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր են ճեղքել ոստիկանական շղթան և հատուկ ուղերձով դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ պայքարը ոչ բռնի քաղաքական պայքարի շրջանակներում է: «Մենք ձեր նկատմամբ որևէ պատասխան գործողություն չենք ձեռնարկելու, որովհետև ձեզ համարում ենք մեր եղբայրը: Մենք ձեզ ո՛չ խոսքով, ո՛չ որևէ գործողությամբ չենք վիրավորի: Հարգանքներիս հավաստիքը և բարի ծառայություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, որից հետո մարդիկ ծափերով ողջունեցին ոստիկաններին: Զուգահեռաբար Երիտասարդական մետրոյի մոտից ուսանողները շարժվեցին դեպի Աբովյան պուրակ` իրենց հետևից աղբի մեծ տարաներով փորձելով փակել փողոցը: Աբովյան փողոցի մոտակայքում էլ նրանք փորձեցին շրջափակման մեջ վերցնել 46 համարի երթուղայինը, որի վարորդն ասաց, որ իրենք չեն միանա ուսանողներին: Ամեն դեպքում, մի քանի հոգի իջան, իսկ «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը չկանգնեցրեց մեքենան և ճեղքեց ուսանողների կազմած պատնեշը։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/16/incident/2663932]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր