211652_close_icon
views-count6992 դիտում article-date 23:05 15-04-2018

«Մանչեսթեր Սիթին» կրկնեց «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդը

«Մանչեսթեր Սիթին» 34-րդ տուրում ժամկետից շուտ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/15/1093858/]դարձավ[/url] Անգլիայի չեմպիոն: Այդպիսով, «Ման Սիթին» կրկնեց ԱՊԼ-ի ռեկորդը, որը 2000/01 մրցաշրջանում սահմանել էր «Մանչեսթեր Յունայթեդը»: Երկու մանչեսթերյան ակումբներն էլ չեմպիոն էին դարձել բոլորից շուտ՝ առաջնության ավարտից 5 խաղ առաջ: Անգլիայի բարձրագույն լիգայի ամբողջ պատմության մեջ առաջնության ավարտից 5 խաղ առաջ չեմպիոնական տիտղոս նվաճել են ընդամենը 2 թիմ. նույն «Մանչեսթեր Յունայթեդը» (1907/08) և «Էվերթոնը» (1984/85): Ինչ վերաբերում է Խոսեպ Գվարդիոլային, ապա նա իր 9 տարվա մարզչական կարիերայի ընթացքում 7-րդ անգամ է թիմին չեմպիոնական տիտղոսի բերում: «Մանչեսթեր Սիթիի» հետ նա նվաճեց 23-րդ տիտղոսը: «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ունի 25 տիտղոս:

Նմանատիպ նյութեր