211652_close_icon
views-count18092 դիտում article-date 21:39 15-04-2018

Բաշար Ասադ. Ռուսական զենիթային համալիրներն իրենց հիանալի դրսևորեցին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ռուսաստանյան պատգամավորների հետ զրույցում հայտնել է, որ Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը կկազմի մոտ 400 մլրդ դոլար: «Ենթակառուցվածքների վերականգնումը կարևոր թեմա է, այն կարժենա նվազագույնը 400 մլրդ դոլար և դրա համար կպահանջվի 10-15 տարի», ասելէ Ասադը: Պետության ղեկավարը շատ բարձր է գնահատել ռուսաստանյան սպառազինությունները՝ նշելով նրանց գերազանցությունը արևմտյան զինատեսակների նկատմամբ: Մասնավորապես, Ասադը հայտնել է, որ ամերիկյան «Տոմահավկ» հրթիռների երկու երրորդը խփվել են 70-ական թվականների արտադրության խորհրդային զենիթային համալիրներով:

Նմանատիպ նյութեր