211652_close_icon
views-count13408 դիտում article-date 20:19 15-04-2018

Տորոնտոյում սառցե անձրևները 550 ավտովթարի պատճառ են դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կանադայի Տորոնտո քաղաքում սառցե անձրև է տեղացել, որի պատճառով քաղաքի փողոցներում մեկ օրում ավելի քան 550 ճանապարհա-տրանսպորտային պատահար է գրանցվել: Նախնական տեղեկություններով, զոհեր չկան, իսկ պատահարների բոլոր տուծածները հիմնականում թեթև վնասվածքներ և այտուցներ են ստացել: Բացի այդ, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Պիրսոն միջազգային օդանավակայանում չեղյալ են հայտարարվել մոտ 250 չվերթ: Բացի այդ, տարածաշրջանում սառցե անձրևների պատճառով ավելի քան 6 հազար բնակիչ մնացել են առանց լույսի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր