211652_close_icon
views-count77178 դիտում article-date 14:03 15-04-2018

Կեղծ համարանիշներով Niva-ի 27-ամյա վարորդը արագաչափերի տակ նկարվելով՝ հայտնվեց ՃՈ աշխատակիցների աշխատանքային փայտիկի տակ. վաշտի հրամանատարի կարգադրությամբ ավտոմեքենան տեղափոխվեց «պլաշչադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 15-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Գագիկ Վարդանյանի կարգադրությամբ ոստիկանութան Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել ВАЗ 2121 մակնիշի A 001 PO 777 RU համարանիշներով ավտոմեքենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ 2-րդ սպայական գումարտակում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ նշված համարանիշները կեղծ են, իսկ վարորդն էլ հասնելով արագաչափերի մոտ՝ դիտմամբ գերազանցում է սահմանված արագությունը ու նկարվում: Վաշտի հրամանատար Գ, Վարդանյանի և նույն վաշտի 1-ին դասակի հրամանատար Արտակ Դանիելյանի դարանակալման արդյունքում Երևան-Վանաձոր ավտոճանապահի Փարպի –Օհանավան –Արտաշավան ճանապարհին շուրջկալի արդյունքում կանգնեցվել է նշված ավտամեքենան ու վարորդ՝ 27-ամյա Վարդան Համբարձումյանը, «հյուրընկալվել է» ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտկի 2-րդ վաշտում, որտեղ էլ ենթարկվել է վարչական պատասխանատվության ՝ 200 հազար դրամի չափով: Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը՝ ՀՀ ՃՈ պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ, հորդորում են վարորդներրն, որպեսզի պահպանեն ճանապարհային երթևեկության կանոնները ու չարամտորեն չխախատեն այն: Հակառակ դեպքում՝ օրինախախտները կխոնարհվեն ճանապարհային ոստիկանների աշխատանքային փայտիկի առաջ, անհրաժետության դեպքում էլ ավտոմեքենաները կտեղափոխվեն ՃՈ հատուկ պահպանվող տարածքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր