211652_close_icon
views-count30306 դիտում article-date 14:24 15-04-2018

Նոր LADA Xray 4x4 ամենագնացը ավտոմատ փոխանցման տուփ կունենա

Ըստ վերջին տեղեկությունների՝ նոր LADA Xray 4x4 ամենագնաց- հեչբեքը կհամալրվի ավտոմատ փոխանցման տուփով, որով ավտոարտադրողի հետ կկիսվի ֆրանսիական Renault-ն: Renault-ի ներկայացուցիչները նշել են, որ չեն խուսափում մրցակցությունից և պատրաստ են կիսվել «АвтоВАЗ»-ի հետ իրենց տեխնոլոգիաներով: Աղբյուրի տեղեկություններով՝ շուկայում սկզբից կհայտնվեն մեխանիկական տուփով LADA Xray 4x4 մոդելներ, այնուհետև՝ Renault-ի ավտոմատ փոխանցման տուփով: Ամենագնացը հագեցած կլինի 1,8 լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը 122 ձիաուժ հզորություն կապահովի: Նշվում է, որ ամենագնացը կունենա 15 դյույմանոց անվասկավառակներ, ինչպես նաև հետևի տեսարանի տեսախցիկ, անվադողերի ճնշման ցուցիչ, մեծ դիսփլեյով ժամանակակից մուլտիմեդիա և նավիգատոր: Այս պահին դեռ հայտնի չէ ամենագնացի արժեքի մասին, սակայն ամենաէժան նման հեչբեքը վաճառվում է 508 410 ՌԴ ռուբլով (մոտ 8200 դոլար):
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր