211652_close_icon
views-count24445 դիտում article-date 23:18 14-04-2018

«Բարսելոնան» պատմական ռեկորդ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի 2:1 հաշվով հաղթեց «Վալենսիային»: Այդպիսով, կատալոնական ակումբը Իսպանիայի առաջնության պատմության նոր ռեկորդ սահմանեց՝ առանց պարտության անընդմեջ հանդիպումների քանակով: «Բարսելոնան» Պրիմերայում չի պարտվում արդեն 39 հանդիպում անընդմեջ (7-ը՝ նախորդ մրցաշրջանի վերջում, 32-ը՝ այս առաջնությունում): «Բարսան» գերազանցեց «Ռեալ Սոսյեդադի» նվաճումը, որը 1979-1980 թվականներին առանց պարտության էր անցկացրել 38 խաղ անընդմեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր