211652_close_icon
views-count8041 դիտում article-date 22:21 14-04-2018

Թուրքիան ողջունել է ԱՄՆ-ի հարվածները Սիրիային

Թուրքիան մեկնաբանել է ԱՄՆ-ի հրթիռային [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/14/1093759/]հարվածը[/url] Սիրիային: Մասնավորապես, երկրի արտգործնախարարությունը ողջունել է արևմտյան կոալիցիայի հարձակումը՝ այն որակելով «մարդկության խղճի դրսևորում»: Անկարայում վստահ են, որ Սիրիան Դումա քաղաքում ապրիլի 7-ին քիմիական զենք է կիրառել: «Կան լուրջ կասկածներ, որ այդ քիմիական հարձակումն իրականացրելէ սիրիական վարչախումբը», նշված է թուրքական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ: Իսկ Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ Իբրահիմ Ղալինը միջազգային հանրությանը կոչ է արել նպաստել Սիրիայում քաղաքական շուտափույթ կարգավորմանը՝ ընդգծելով, որ ներկայումս առավել մեծ վտանգ է ներկայացնում ոչ թե քիմիական, այլ՝ սովորական զենքը: Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան 30 հրթիռ են արձակել Սիրիայի տարածքում:

Նմանատիպ նյութեր