4672 դիտում
14:04 12-04-2018
Սանիտարական անձնագիր չունեցող փոխադրամիջոցին արգելվել է հաց տեղափոխել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողության շրջանակներում արձանագրվել է սանիտարական անձնագիր չունեցող և սահմանված նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցով հացի տեղափոխման դեպք:
Ծառայության մասնագետների կողմից հացի մատակարարումն արգելվել է, իսկ հետագա գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված փոխադրամիջոցով տեղափոխվում է Երևանում գործող անհատ ձեռնարկատեր Վալերի Եղիազարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրանքը, որն աշխատել է սանիտարահիգիենիկ նորմերի բազմաթիվ խախտումներով:
Արդյունքում կասեցվել է թե հացի արտադրամասի գործունեությունը, թե արտադրված առկա հացի ողջ խմբաքանակի իրացումը:
Տնտեսվարողին տրվել են խախտումները վերացնելու և սահմանված նորմերին համապատասխանող տրանսպորտային միջոցով հացի մատակարարում իրականացնելու հանձնարարականններ, սահմանվել է ժամկետ:
[b]ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Աղբյուրը՝ snund.am
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
8839 դիտում
10:33 05-07-2017
Սանիտարական անձնագիր չունեցող մեքենայով հաց և միս առաքողները կտուգանվեն 100-300 հազար դրամ. «Հայկական ժամանակ»
1214 դիտում
11:46 09-08-2022
Սննդամթերք տեղափոխող 514 մեքենայի տրամադրվել է սանիտարական անձնագիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
12709 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ