211652_close_icon
views-count5989 դիտում article-date 11:13 12-04-2018

Ալիևը 4-րդ անգամ անընդմեջ հաղթել է նախագահական ընտրություններում

Ինչպես և կանխատեսվում էր, Ադրբեջանի նախագահական ընտրություններում ձայների մեծամասնությամբ հաղթանակ է տարել գործող նախագահ, «Ենի Ազերբայջան» կուսակցության թեկնածու Իլհամ Ալիևը: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությը հայտնում է, որ 3 մլն 959 հազար 553 քվեաթերթիկներից հաշվվել է 3 մլն 723 հազար 278-ը, որի արդյունքում Ալիևը հավաքել է ձայների 86 %-ը: Ինքնաառաջադրված Զահիդ Օրուջը հավաքել է ձայների ընդամենը 3.11 %-ը: Ընտրություններում հաղթանակ տոնելու կապակցությամբ Ալիևին արդեն շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/11/1093527/]հայտնել [/url]էինք, որ ընտրություններն ուղեկցվել են բազմաթիվ կոպիտ խախտումներով. գրանցվել են քվեաթերթիկների լցոնումների, լրագրողների աշխատանքի խոչընդոտման, կրկնաքվեարկությունների դեպքեր: Այս ընտրություններն առաջինն էին Ադրբեջանում սահմանադրական վերջին փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին արդեն 4-րդ անգամ առաջադրվել: Այժմ պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով՝ նախկին 5-ի փոխարեն։ Բացի այդ, 2016 թվականին Ալիևի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններով վերացվել է թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը, հետևաբար Ալիևը կարող է 7 տարին մեկ առաջադրվել այնքան, որքան կցանկանա։

Նմանատիպ նյութեր