19132 դիտում
19:39 11-04-2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ.-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ.-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն:
Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ.-ին ծնված Ք. Վ. Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում:
Ռազմական ոստիկանության աշխատակիցները հիմնավոր կասկածներ ունեն, որ Ք. Սուքիասյանը կարող է կատարած լինել նմանօրինակ այլ խարդախություններ ևս: Վերջինիս հանցավոր գործողություններից տուժած անձինք կարող են զանգահարել (010) 77-05-80, (010) 46-32-44 հեռախոսահամարներով կամ դիմել Ռազմական ոստիկանության մոտակա բաժին:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
2307 դիտում
22:44 29-07-2019
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ բանկոմատները վնասելու հանցավոր գործողություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2203 դիտում
15:06 18-07-2020
Հորդորում եմ կողմերին զերծ մնալ լարվածությունը րող գործողություններից. ԵԽԽՎ նախագահը պատասխանել է ԼՀԿ նամակին
Այս բաժնից
745 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
853 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
598 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին