211652_close_icon
views-count1907 դիտում article-date 22:33 09-04-2018

Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին

Այսօր՝ ապրիլի 9-ին, ժամը 13:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հերացու և Ա.Արմենակյան փողոցների խաչմերում մեծ քար է նկատվում (հավանաբար բեռնատար մեքենայից է ընկել), որը խոչնդոտում է երթևեկությանը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարը տեղափոխել են անվտանգ տարածք: *** Ապրիլի 9-ին, ժամը 13:26-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36 շենքի 4-րդ մուտքում գազի հոտ է զգացվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ գազի հաշվիչից առկա է գազի արտահոսք: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների դեպքի վայր ժամանելը: *** Ապրիլի 9-ին, ժամը 11:00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Գեղարդի փողոցի թիվ 5 շենքի 9-րդ հարկի երեսպատման սալիկները պոկվել են առկա է ընկնելու վտանգ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ապամոնտաժել են 3 երեսպատման սալիկ (մոտ 0,5 քմ): *** Ապրիլի 8-ին, ժամը 23:32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 30/3 շենքի 9-րդ հարկի 32-րդ բնակարանից ջրալցվում է 8-րդ հարկի բնակարաններից մեկը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 32-րդ բնակարանի լոգարանում վնասվել է ջրի ծորակը, ինչի հետևանքով թրջվել է 8-րդ հարկում գնտվող բնակարանի լոգարանի առաստաղը՝ մասամբ: Փրկարարները ժամանակավորապես վերանորոգել են ծորակի փականը և դադարեցրել ջրի արտահոսքը:

Նմանատիպ նյութեր