Ապրիլի 7. մայրաքաղաքի փողոցներում բաժանվել են ծաղիկներ՝ Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներով
Շարունակվում է Երևանի քաղաքապետարանի կողմից նախաձեռնած միջոցառումների շարքը: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում երիտասարդ կամավորները կանանց և աղջիկներին նվիրել են ծաղիկներ և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:
Ավանդական այս նախաձեռնության նպատակը կանաց և աղջիկների համար օրվա տոնին համարժեք բարձր տրամադրություն ապահովելն է, ինչը շնորհակալությամբ է ընդունվել նրանց կողմից: