Ապրիլի 7. գեղեցիկ անակնկալ՝ Երևանի քաղաքապետարանում աշխատող կանանց ու աղջիկներին
Մայրության և գեղեցկության տոնի առիթով Երևանի քաղաքապետարանի գլխավոր և երկրորդ մասնաշենքերում աշխատող կանանց և աղջիկներին, ավանդույթի համաձայն, առավոտյան մատուցվել է գեղեցիկ անակնկալ:
Նրանց դիմավորել են տոնական երգ ու պարով, ինչպես նաև գեղեցիկ բեմականացված ելույթներով, իսկ փոքրիկ աղջիկները նվիրել են վարդեր և Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ:
Հիշեցնենք, որ ամբողջ օրվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր հատվածներում կանանց և աղջիկներին մատուցվելու են տարատեսակ անակնկալներ: